
Հուլիսի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 3729 հիփոթեքային վարկ

2013 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 63 հիփոթեքային վարկ` 593.4 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմում է 3729 վարկ` 28.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
2013թ. օգոստոսի 26-ի դրությամբ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 82 վարկ` 797 մլն ՀՀ դրամ ծավալով: