
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ այս պահին նրա հետ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարաեցնելու նպատակով:
Նշենք, որ ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ այդ թվում նաև Արամ Մուղալյանը: Նրանք մեղադրվում են Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտն այրելու փորձի մեջ: Երիտասարդները արդեն 4 ամիս է գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: