Բաժիններ՝

Թուրքիան պատվիրել է էլեկտրոշոկով ջրցան մեքենաներ

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի անվտանգության վարչությունը պատվիրել է նոր ջրցան մեքենաներ (որոնց Թուրքիայում սովորաբար անվանում են TOMA, անկարգությունների դեմ պայքարի տրասպորտային միջոց):

Բողոքի զանգվածային ակցիաները ցրելու համար նախատեսված այդ մեքենաները համալրված են լինելու էլեկտրոշոկի համակարգով: Նոր ջրցան մեքենաները ներկրվելու են արտասահմանից և կդառնան ամբոխի դեմ պայքարի ամենառաջադեմ միջոցը:

Սկզբնական շրջանում պատվիրվել է 2 հատ TOMA: Ագրեսիվ տրամադրված մարդկանց կողմից TOMA-ին մոտենալու դեպքում մեքենայի ներսում գտնվող օպերատորը կարող է միացնել էլեկտրոշոկի համակարգը, որը լարում կհաղորդի մեքենայի արտաքին կողմերին:

Հոսանքի ուժը հաշվարկված է հարձակվողին չեզոքացնելու համար, սակայն լուրջ վնաս չի պատճառի նրա առողջությանը: «Գեզի» այգու համար հունիսյան ակցիաների ժամանակ բազմաթիվ ցուցարարներ ընդհուպ մոտեցել են ջրցան մեքենաներին՝ փորձելով դրանց հասցնել մեխանիկական վնասվածքներ:

Էլեկտրոշոկից բացի, նոր TOMA-ները հագեցած են լինելու ոչ թե մեկ ջրցան հրանոթով, ինչպես որ ներկայիս մեքենաների պարագայում է, այլ՝ միանգամից երկու ջրցան հրանոթով: Դրանցից մեկը սովորաբար արտանետելու է ջրի հոսք, ինչը բավական է 15-20 մետր հեռավորության վրա մարդուն տապալելու կամ ոչ մեծ փլվածքները մաքրելու համար:

Միևնույն ժամանակ երկրորդ հրանոթից կարելի է կրակել կտրուկ ազդակներով և զգալիորեն ավելի բարձր ճնշման տակ գտնվող ջուր: TOMA-ն ունակ է կրել 5000-10.000 լիտր ջուր, որին անհրաժեշտության դեպքում խառնում են ներկ կամ հեղուկացված արցունքաբեր գազ: Ներկա դրությամբ Թուրքիան ունի 128 TOMA, որից 20-ը բաժին է ընկնում Ստամբուլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս