
Ռուսական քաղաքացիական ինքնաթիռներին արգելել են թռչել Սիրիայի վրայով. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական քաղաքացիական ինքնաթիռներին արգելել են թռչել Սիրիայի տարածքի վրայով: Այս մասին գործակալությանը հայտնել է ավիացիոն շրջանակներում եղած աղբյուրը:
Վերջինս տվյալ որոշումը պայմանավորել է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններով՝ հավելելով, որ ավիաընկերությունները ենթարկվել են այդ հրամանին և Մերձավոր Արևելք թռիչքներ իրագործելիս շրջանցում են Սիրիայի տարածքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռի փորձարկման մասին, որոնք ուղղված են եղել դեպի Միջերկրական ծովի արևելյան հատված: Իսրայելի ՊՆ-ը հայտնել է, որ դա եղել է իսրայելա-ամերիկյան համատեղ փորձարկում: