Մուշկապատում ջրի խնդիրը կարծես թե լուծում է ստանում
«Ջահել աղջիկները դժկամությամբ են համաձայնում գալ մեր գյուղ հարս (եթե իհարկե համաձայնում են)՝ նշելով, որ ցանկացած աղջկա համար կարեւոր է տանը մշտական ջուր ունենալը» , – իր եւ Մուշկապատ գյուղի մյուս երիտասարդներին մտահոգող հարցն է կես-կատակ կես-լուրջ բարձրացնում 24-ամյա Նարեկ Սարգսյանը։
Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը Արցախի բարձրադիր գյուղերից է, որը մի շարք խնդիրներ ունի, սակայն գյուղացիները գերխնդիր են համարում մշտական ջրի բացակայությունը։
«Բացի այն, որ մշտական ջուր չկա, միակ աղբյուրն էլ գտնվում է գյուղի ծայրամասում եւ մեզ համար, որ ապրում ենք գյուղի հակառակ ծայրամասում, դժվար է ամեն օր դույլերով ջուր կրելը»,-իր մտահոգությունն է արտահայում Զարո Պետրոսյանը եւ շարունակում. «Չորս երեխա ունեմ, երեքը սովորում են Արցախի պետական համալսարանում, միայն փոքրս է, որ մեզ մոտ է, ես չգիտեմ ինչ եմ անելու, երբ նա էլ գնա կրթությունը շարունակելու, ո՞վ է մեր ջուրը բերելու»։
Գյուղացիները պատրաստ են գումար վճարել, ինչպես անում են Մարտունու շրջանի մի քանի գյուղերում, միայն թե ջուր ունենան ու ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին ստիպված չլինեն մի կերպ հասնել աղբյուրին եւ ջուր բերել։
Պարզվում է, գյուղի ջրի հարցը շուտով լուծում կստանա։ Ինչպես հայտնեցին ԼՂՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության եւ ծրագրերի բաժնից, գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման մրցույթն արդեն իսկ ավարտվել է, եւ հաղթող կազմակերպությունը, ծրագրի համաձայն, արդեն պետք է սկսեր աշխատանքները, որոնք սակայն, ինչպես տեղեկացանք Մուշկապատի համայնքի ղեկավար Հրազդան Ասրիբաբայանից, դեռեւս չեն սկսել։ «Ինձ տեղեկացրել են, որ աշխատանքները կսկսեն սեպտեմբերի վերջին»,-մեզ հետ զրույցում հայտնել է նա։
Ի դեպ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 78 մլն դրամ, սակայն այս տարի իրականացվելու է շուրջ 5 մլն դրամի աշխատանք /հողային աշխատանքներ, դիտահորերի եւ ջրբաժան հորերի տեղադրում/, քանի որ օբյեկտը փոխանցվող է։«Ջահել աղջիկները դժկամությամբ են համաձայնում գալ մեր գյուղ հարս (եթե իհարկե համաձայնում են)՝ նշելով, որ ցանկացած աղջկա համար կարեւոր է տանը մշտական ջուր ունենալը» , – իր եւ Մուշկապատ գյուղի մյուս երիտասարդներին մտահոգող հարցն է կես-կատակ կես-լուրջ բարձրացնում 24-ամյա Նարեկ Սարգսյանը։
Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը Արցախի բարձրադիր գյուղերից է, որը մի շարք խնդիրներ ունի, սակայն գյուղացիները գերխնդիր են համարում մշտական ջրի բացակայությունը։ «Բացի այն, որ մշտական ջուր չկա, միակ աղբյուրն էլ գտնվում է գյուղի ծայրամասում եւ մեզ համար, որ ապրում ենք գյուղի հակառակ ծայրամասում, դժվար է ամեն օր դույլերով ջուր կրելը»,-իր մտահոգությունն է արտահայում Զարո Պետրոսյանը եւ շարունակում. «Չորս երեխա ունեմ, երեքը սովորում են Արցախի պետական համալսարանում, միայն փոքրս է, որ մեզ մոտ է, ես չգիտեմ ինչ եմ անելու, երբ նա էլ գնա կրթությունը շարունակելու, ո՞վ է մեր ջուրը բերելու»։
Գյուղացիները պատրաստ են գումար վճարել, ինչպես անում են Մարտունու շրջանի մի քանի գյուղերում, միայն թե ջուր ունենան ու ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին ստիպված չլինեն մի կերպ հասնել աղբյուրին եւ ջուր բերել։
Պարզվում է, գյուղի ջրի հարցը շուտով լուծում կստանա։ Ինչպես հայտնեցին ԼՂՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության եւ ծրագրերի բաժնից, գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման մրցույթն արդեն իսկ ավարտվել է, եւ հաղթող կազմակերպությունը, ծրագրի համաձայն, արդեն պետք է սկսեր աշխատանքները, որոնք սակայն, ինչպես տեղեկացանք Մուշկապատի համայնքի ղեկավար Հրազդան Ասրիբաբայանից, դեռեւս չեն սկսել։ «Ինձ տեղեկացրել են, որ աշխատանքները կսկսեն սեպտեմբերի վերջին»,-մեզ հետ զրույցում հայտնել է նա։
Ի դեպ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 78 մլն դրամ, սակայն այս տարի իրականացվելու է շուրջ 5 մլն դրամի աշխատանք /հողային աշխատանքներ, դիտահորերի եւ ջրբաժան հորերի տեղադրում/, քանի որ օբյեկտը փոխանցվող է։