Հովիկ Աբրահամյան. Որ ես շտապեմ՝ վթարի կենթարկվենք

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ինքը կշարունակի իր տպավորությունները հնչեցնել, բայց շեշտեց, թե ՎՊ մասին իր գնահատականները դրանք շտապողական չէին. «Ես երբեք չեմ շտապում: Որ ես շտապեմ՝ վթարի կենթարկվենք: Ես միշտ հայտնել եմ իմ կարծիքն ու տպավորությունները ու որևէ մեկը սահմանափակում չի դրել իմ տպավորությունը հայտնելու համար»:

168.am-ի հարցին, թե ԱԺ պատվիրակության Ուկրաինայի այցը ինչո՞ւ հետաձգվեց, նա պատասխանեց, թե պատճառը ԱԺ-ում այս օրերին անցկացվող համաժողովն էր: Մեր դիտարկմանը, թե արդյոք այն կապված չէ՞ր այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստի հետ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Արտառոց բան չկա՝ ամեն հինգշաբթի էլ ԳՄ ենք անցկացնում»:

Հարցին, թե՝ «գլուխներ թռնելո՞ւ են», նա ասաց, որ որևէ մեկի պաշտոնը հավիտենական չէ՝ միշտ պետք է պատրաստ լինել: Հարցին, թե այնուամենայնիվ, ներկուսակցական դավեր Ձեր դեմ նյութում են ՀՀԿ-ում, նա պատասխանեց. «Ճիշտն ասած՝ կոնկրետ փաստ չունեմ… պետք է հասկանաք, որ ես իրավունք չունեմ տենց բաներ խոսելու, բայց ես ամեն ինչ զգում եմ, ամեն ինչ տեսնում եմ»:

168.am-ի հարցին, թե հիմա ի՞նչ եք զգում, նա պատասխանեց. «Որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ»:

Իսկ հարցին, թե ո՞րն էր այդ ցանկությունը՝ Ձեր հրաժարակա՞նը, նա շրջանցեց՝ հղում անելով լրատվամիջոցներին, ապա հավելեց. «Դուք ի՞նչ ասես գրում եք՝ հազար բաներ: Բայց ձեր միջոցով բոլոր պատվիրատուներին ուզում եմ ասել, որ ես ամեն ինչ գիտեմ՝ ում մրջոցով են անում: Գիտեմ՝ բայց չեմ ասում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031