Բաժիններ՝

Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջումից ամենաշատը տուժել է Կատարը. Financial Times

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ, երբ Կատարում տեղի ունեցավ իշխանափոխություն, շատերը սկսեցին մտավախություն հայտնել, որ նոր էմիր, 33-ամյա շեյխ Թամիմին հեշտ չի լինի տարաշածրջանի փոթորկոտ մթնոլորտում:

Արքայազնի թագադրման ժամանակ քչերն էին հիշում Եգիպտոսի մասին, որի կառավարությունն ընկավ Դոհայում անցկացված հանդիսավոր արարողությունից ուղիղ մեկ շաբաթ անց: Իշխանությունից Մոհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» հեռացումը հանդիսացավ ուժեղագույն հարված Կատարի ակտիվ արտաքին քաղաքականությանը:

Կահիրեն արաբական աշխարհի սիրտն է, և ողջ Հյուսիսային Աֆրիկայում «Մուսուլման եղբայրներին» Կատարի աջակցությունը եղել է Դոհայի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը` սկսած «Արաբական գարնան» սկսվելուց: Կատարը Եգիպտոսին աջակցելու վրա ծախսել է ավելի քան 8 միլիարդ դոլար, և հանդիսացել է Մուրսիի գլխավոր հովանավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031