Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բարաք Օբամային` կապված Անկախության օրվա հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և բոլոր ամերիկացիներին` կապված ազգային տոնի` Անկախության օրվա հետ:

Իր շնորհավորական ուղերձում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության ու կայունության, տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, ահաբեկչական սպառնալիքներին և ժամանակակից աշխարհի այլ մարտահրավերներին դիմակայելու համար:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, չնայած նրան, որ կողմերի դիրքորոշումները չեն համընկնում ամեն ինչում, կհաջողվի գտնել սկզբունքային բազում հարցերի հանգուցալուծումը, եթե ռուս-ամերիկյան երկխոսությունը հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվի առնման վրա:

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է Օբամայի հետ հանդիպել սեպտեմբեր սկզբին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում: ԱՄՆ-ում Անկախության հռչակագիրն ընդունվել է 1776 թվականի հուլիսի 4-ին, այդ օրը նշվում է որպես ազգային տոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031