Բաժիններ՝

Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը

Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրային կապերը շարունակում են գերակշռող մնալ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության համեմատ: Այս տարվա հունվար-մայիսին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ծավալն ընդհանուրի մեջ կազմել է 29.2%, ԱՊՀ-ի՝ 28.4%-ի դիմաց:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-մայիսին ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 1%-ով՝ կազմելով 640 մլրդ 604.7 մլն դրամ: Հատկապես զգալի է առևտրի ծավալների անկումը Գերմանիայի հետ՝ 13.9% (տեսակարար կշիռը 5.9%), իսկ ահա Բելգիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 26.6%-ով (տեսակարար կշիռը 4.5%), Իտալիայի հետ՝ 18.2% (տեսակարար կշիռը 3.2%):

ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.9%-ով՝ կազմելով 622 մլրդ 570.9 մլն դրամ: Սրա գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, որի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 5.9%-ով, Ղազախստանի հետ՝ 14.7%-ով, իսկ Ուկրաինայի հետ ավելացել է 8.7%-ով, Թուրքմենստանի հետ ՝ 89.2%-ով, Բելառուսի հետ՝ 19.7%-ով, սակայն վերջիններն ընդհանուր ծավալի մեջ կոտոկային թվեր են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս