Էդուարդ Շարմազանովը՝ Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու ՌԴ քայլի մասին

«Մենք չպետք է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պայմանավորենք Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը` Ադրբեջանին 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք վաճառելու մասին:

Մեջբերելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը, թե դա ՌԴ տնտեսությունն է, բիզնես է, Է. Շարմազանովն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ մենք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է խորացնենք ու չկապենք մեր հարաբերություններն Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների հետ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետ»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի գնահատականին, թե եղբայրական Ռուսաստանը «հայոց ցեղասպանություն է նախապատրաստում», ՀՀԿ խոսնակն այսպես արձագանքեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նա նշեց, որ Հայաստանին ձեռնտու է, որ լինի խաղաղություն, իսկ այն, որ ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ երկիր է, մեր դաշնակիցն է` փաստ է: է: Շարմազանովի հավաստմամբ` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այնքան դինամիկ են զարգանում, որ պետք է հօդս ցնդեն բոլոր «ծիծաղելի» տեսակետները ցեղասպանության մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս