Բաժիններ՝

Նստացույց և հացադուլ անող ազատամարտիկները կհանդիպեն վարչապետին

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ  Ազատության հարապարակում ազատամարտիկները նստացույց են անում՝ պահանջելով վերանայել, փոփոխել Երկրապահի մասին ընդունված օրենքը, անվանումը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը՝ հավելելով, որ  ի սկզբանե դեմ են եղել այդ օրենքի ընդունմանը:

Այսօր ժամը 18.00 -ին մի շարք ազատամարտիկներ կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և «եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի մեզ,ապա ազատամարտիկներս կշարունակենք մեր պայքարը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

Նստացույցի մասնակից ազատամարտիկների  թվում կա նաև հացադուլավոր. փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն արդեն 4-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել:

Հարցին, թե ինչպես է փոխգնդապետի առողջական վիճակը՝ Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց «դեռ ողջ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031