
ԱՄՆ-ը թերթաքարային հեղուկացված գազ կսկսի արտահանել 2015 թվականին

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան թերթաքարային հեղուկացված գազի հիմնական գնորդներն են հանդիսանալու ԵՄ-ի երկրներն ու Ճապոնիան: Պլանավորված է ԵՄ-ին ապահովել գազի ստացման աղբյուրների արդյունավետ դիվերսիֆիկացում:
Ընդ որում, արտասահմանյան կանոնավոր մատակարարումները մեկնարկելու են արդեն 2015 թվականին: Թերթաքարային հեղուկացված գազի արտահանումն իրականացվելու է Թեքսաս և Լուիզիանա նահանգների տերմինալների միջոցով:
Միայն Լուիզիանայի տերմինալից տարեկան մատակարարումների ծավալը կազմելու է 20 միլիոն տոննա: ԱՄՆ-ում թերթաքարային գազի հետախուզված պաշարները գնահատվում են 24.4 տրիլիոն խորանարդ մետրով: