
Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արման Խ.-ն:
Վերջինս հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը): Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: