Բաժիններ՝

Ամերիկացին գիտակցության կորստից հետո դարձել է շվեդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Բոտրայտը գիտակցության կորստից հետո ամնեզիա (հիշողության խանգարման տեսակ) է ապրել և սկսել է խոսել շվեդերեն:

61-ամյա Բոտրայտը պնդում է, որ ինքը Յոնաս Էկն է և բժիշկների ու լրագրողների հետ շփվում է միայն թարգմանչի միջոցով: Բոտրայտին անգիտակից վիճակում հայտնաբերել են փետրվարի 28-ին և տեղափոխել են հիվանդանոց:

Երբ նա ուշքի է եկել հիվանդանոցում, սկսել է խոսել շվեդերեն և չի կարողացել հայելու մեջ ճանաչել իրեն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլոբալ ամնեզիա: Բոտրայտը կորցրել է սոցիալական ու արհեստավարժ բազմաթիվ հմտություններ:

Վերջին 4 ամսվա ընթացքում նա վերականգնողական կուրս է անցնում հիվանդանոցում, սակայն այդպես էլ չի սովորել խոսել անգլերեն և չի հիշել իր հարազատներից ու ընկերներից և ոչ մեկին, այդ թվում նաև իր նախկին երկու կանանց:

Հայտնի է, որ Բոտրայտը ժամանակ առ ժամանակ Շվեդիա է այցելել 1981-2003 թվականներին: Նրա շվեդ ծանոթները պատմել են, որ նա հետաքրքրված է եղել միջնադարյան պատմությամբ և ասպետական մենամարտերով: 1971-1973 թվականներին նա ծառայել է նավատորմում՝ որպես ավիացիոն մեխանիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031