Գառնիկ Ավետյան. Տեղյակ չեմ եղել, որ Վահեն իր կնոջ հետ գնացել է մանկատներ, աջակցություն է ցուցաբերել

Մեկ տարի առաջ ստեղծված «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամի հիմնական շահառուները զոհված ազատամարտիկների, զինվորական բժիշկների ընտանիքներն են, մանկատան երեխաները, երիտասարդ բժիշկները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց 2012թ. մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Նա «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն է:

Գառնիկ Ավետյանն ասաց, որ Վահե Ավետյանի կենդանության օրոք ինքը չի իմացել, որ Վահեն բարգործություն է արել: «Ես իմացել եմ իր մահից հետո, ինձ պատմել են իր ընկերները: Եկել են, ամեն երեկո նստել ենք, պատմել են: Ես տեղյակ չեմ եղել: Տեղյակ չեմ եղել, որ ինքը «կասսա» է ունեցել աշխատասենյակում: Տեղյակ չեմ եղել, որ իր կնոջ հետ գնացել է մանկատներ, աջակցություն է ցուցաբերել: Կինն էլ ինձ չէր ասել, մահից հետո միայն ասացին»,- ասաց Վահե Ավտյանի հայրը:

Նրա խոսքով՝ Վահե Ավետյանը «կասսայի» մեջ մանրադրամներ, թղթադրամներ է հավաքել, օգնել են նաև ընկերները. այն ևս հավաքված է եղել  բարեգործության համար: Վահե Ավետյանը, սակայն, չի հասցրել իրականացնել իր այդ նպատակը:

Գառնիկ Ավետյանը նշեց նաև, որ «Վահե Ավետյան» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաև Քանաքեռ-Զեյթուն պոլիկլինիկային.

Կարդացեք նաև

«Հենց նույն պոլիկլինիկայում Վահե Ավետյանն է մեծացել: Հիմա էլ իր երեխաներն են սպասարկվում այդ պոլիկլինիկայում»:

Հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարվա օգոստիոսի 7-ին, սակայն ակտիվ գործունեություն ծավալում է վերջին երեք ամիսների ընթացքում: Գառնիկ Ավետյանի խոսքով՝ մինչ այժմ հիմնադրամը օգնություն է ցուցաբերել 4 ընտանիքի. օգնությունը եղել է գումարի տեսքով: Գառնիկ Ավետյանն ասաց, որ տրամադրվող գումարի չափը կախված է հիմնադրամի հնարավորություններից ու դեպքից. ֆիքսված գումար չկա:

Նրա խոսքով՝ հիմնադրամի բյուջեի մեծ մասը գոյանում է ռուսաստանաբնակ հայերի հատկացումներից. «Ցավում եմ, որ Հայաստանից արձագանք չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս