Brent-ը և WTI-ը գնային արժեքով հավասարվել էին դեռս հուլիսի 19-ին, երբ նրանց միջև տարբերությունը կազմել է ընդամենը 3 սենթ, մինչդեռ երեք օր անց այդ տարբերությունը հաշվվում էր տասնյակ սենթերով:
30-ից 50 տարեկան մի քանի տղամարդ, ովքեր չեն ներկայացել, փորձել են խոչնդոտել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում անցկացվող ակցիայի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ակտիվիստների գործողությունները: Մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 50 տարեկան (գլխավոր լուսանկարում), մի քանի անգամ փորձել է խլել Epress.am-ի լրագրողի տեսախցիկը, այնուհետ սպառնացել, թե՝ «տես, քո գլխին ինչ եմ հանելու»:
Նրանք ազատ չեն արձակվի միաժամանակ, գործընթացն իրականացվելու է 4 փուլով՝ բանակցությունների առաջխաղացմանը զուգահեռ:
Հուլիսի 21-ին Մարտակերտի շրջհիվանդանոցից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային, կրծքավանդակի եւ ստորին ծնոտի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Պողոսագոմեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ա-ն («Բեյզ-Մեթըլս» ՓԲԸ «Կաշենի» հանքավայրի շինարարության վարպետ):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի 8-րդ հիվանդանոցի, Արյան փոխներարկման ինստիտուտի, Ազատության 20 շենքի, Հր.Ներսիսյան 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16 շենքերի իրենց կոտորակներով և Հր.Ներսիսյան 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիկանության կայքը , հուլիսի 19-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հուլիսի 6-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի Եղբայրական գերեզմանոցի շրջակայքում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել համընթաց ուղղությամբ ընթացող` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ս-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
«Չեմ վճարելու 150 դրամ» և այլ կոչերով մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Մաշտոցի այգում և քննարկում էին իրենց հետագա գործողությունները: Ընթացքում նրանց միացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Այս մասին նրանք հայտարարել են այսօր Կահիրեում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում էր. նա հերթական երթուղին էր անցկացնում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նորքի զանգված:
Դեղագործության ոլորտում կրթության որակը բարձրացնելու և կրթական հաստատություններում ուսուցանվող գիտելիքների ու գործատուի կարիքների միջև անհամապատասխանությունը հարթելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը սույն թվականի հուլիսի 1-ից 20-ը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) անցկացրեց «Դեղագործության ոլորտի ամառային դպրոց» միջոցառումը։
Եգիպտոսը Սիրիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել հուլիսի 8-ից և խստացրել էր երկիր ժամանող սիրիացիների ու պաղեստինցիների հանդեպ վերահսկողությունը:
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 14:00-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 87 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել է երկաթյա գովազդային վահանակին, այնուհետև՝ Ford Tranzit 33 ԼD 284 համարանիշի ավտոմեքենային:
Նոր նորքի 2-րդ զանգավածի կանգառում երիտասարդների ակցիային միացան հավաքված մարդիկ, ինչը շարժեց գծատերերի զայրույթը: Թվով 5 տղամարդ կանգառում կանգնած վերահսկում էին իրավիճակն ու արգելում էին ակտիվիստներին թռուցիկներ փակցնել երթուղայինների վրա:
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ով ականատեսների վկայությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բռնության էր ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետին ուղեկցող անձանցից մեկի կողմից, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նախկին ոստիկանապետը, ով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրն է, անցած շաբաթ Շիրակի մարզի […]
Բացի այդ, խստացվելու է Սիրիայի քաղաքացիների ու բեռների կողմից Թուրքիայի սահմանը հատելու վերահսկողությունը:
Այսօր՝ հուլիսի 22-ին, Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում ոստիկանական 321 ՈՍ 02 համարանիշներով ավտոմեքենայի ու Volkswagen Tuareg մակնիշի 60 QO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդները 5 րոպե Վաղարշյան փողոցում կողք կողքի կանգնած զրույց էին անում, ինչը ստիպում էր որոշ վարորդների շրջանցել նրանց, որպեսզի կարողանային ազատ տեղաշարժվել
Արդեն մի քանի օր է՝ Երևանի վարչական տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում տրանսպորտի թանկացման խնդրի շուրջ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք Ֆոտոլուր գործակալությունն արել է տարբեր ժամերի և տարբեր վարչական շրջաններում:
Արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Այսօր ակցիային են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Սիրիական հակամարտության վաղ փուլերում հետախուզությունն Օբամայի վարչակազմին զգուշացրել է, որ սիրիական վարչակարգի արագ փլուզման համար չկան լավատեսական հիմքեր ու ակնկալիքներ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչները շուրջ 4 տարի է դատական վեճի մեջ են «ԼԻԲԵՐ» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրահամի ու Երևանի քաղաքապետարանի դեմ: Կոմիտաս 5 հասցեում տեղակայված էր էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան, որը դեպի Կոմիտաս 5ա շենքը տեղափոխելու և տեղում նոր բարձրահարկ շենք կառուցելու ապօրինի շին.թույլտվություն էր տվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը վարորդներից ստացել է տեղեկատվություն՝ հուլիսի 21-ին տեղափոխված ուղևորների թվի վերաբերյալ (վարորդները խնդրել են չնշել, թե իրենք որ երթուղին են սպասարկում)
«Այսօրվա իշխանությունը՝ բացի սեփական վերարտադրությունից, այլ խնդիր չունի լուծելու: Դրա համար էլ մի օր գնում ենք Ռուսաստան, մի օր Եվրոպա… ես էլ չեմ հասկանում»,- ասաց Բագրատ Ասատյանը: «Ձեզ էլ թվում է՝ Եվրոպայում նստած մեր մասին են մտածում, հա՞»,- հակադարձեց ԲՀԿ-ական տնտեսագետը:
Ակնկալվում է, որ մեկ տանկի արժեքը կազմելու է 5.5 միլիոն դոլար:
Այսօր, երբ թանկացավ էլեկտրաէներգիան, գազը, կենսապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները, սա լուրջ հարված է մեր առանց այն էլ սոցիալական ծանր բեռի տակ կքած ազգաբնակչության գրպանին:
Տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքող նախաձեռնությունների վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասել է, թե հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա», որպեսզի իր հետևեից փոփոխության հանգեցնի:
Տարեկան գրանցվում է հեպատիտ C-ով վարակվելու 2000 նոր դեպք:
Հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: