Պետք չէ սպասել Ասադի վարչակարգի տապալմանը. ԱՄՆ ռազմական հետախուզություն
Warfiles.ru-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան ռազմական հետախուզությունը (DIA, Defense Intelligence Agency) զգուշացրել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է տևել երկար տարիներ, և որ կան իրական հնարավորություններ, որ նախագահ Բաշար Ասադը իշխանությունը կպահի իր ձեռքում:
DIA-ում 2-րդ մարդը համարվող Դավիթ Շեդդը Կոլորադոյում անցկացված անվտանգության խնդիրների շուրջ ֆորումում ունեցած ելույթում հայտնել է, որ Սիրիական հակամարտության վաղ փուլերում հետախուզությունն Օբամայի վարչակազմին զգուշացրել է, որ սիրիական վարչակարգի արագ փլուզման համար չկան լավատեսական հիմքեր ու ակնկալիքներ.
«Սիրիական հակամարտությունն ունի ավարտվելու երկու սցենար, որոնք միանման սարսափելի են: Ես կարծում եմ, որ եթե Բաշար Ասադը դառնա առավել անխիղճ տիրակալ, նրա խղճին կծանրանան տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ՝ սպանված իրենց իսկ իշխանությունների կողմից:
Եթե նա պարտվի և ասենք փորձի թաքնվել Սիրիայում՝ անկլավում, ապա քաղաքացիական պատերազմը կձգձգվի տարիներ: Առանց արտաքին միջամտության, Սիրիական հակամարտությունը կհայտնվեր մահաբեր փակուղում:
Ասադի դեմ հանդես է գալիս ապստամբական ավելի քան 1200 խմբավորում, ինչը չափազանց դժվարեցնում է նրանց հատկացված զենքի նկատմամբ վերահսկողությունը: Ասադի դեմ պատերազմում ամենաարդյունավետը գործում են «Ալ Քաիդայի» ահաբեկչական խմբավորումները»: