Բաժիններ՝

Վերջին 3 տարում առաջին անգամ ամերիկյան նավթը գնային առումով գերազանցել է եվրոպական նավթը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան նավթի (WTI) գինն ավելի մեծ է եղել՝ համեմատած եվրոպական նավթի (Brent) հետ:

Հուլիսի 22-ին WTI-ը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 108.52 դոլար, մինչդեռ Brent-ը նվազել է մինչև 108.2 դոլարի: Դրանով իսկ ամերիկյան նավթը 2010 թվականի աշնանից սկսած առաջին անգամ արժե ավելի թանկ, քան՝ եվրոպական նավթը:

Brent-ը և WTI-ը գնային արժեքով հավասարվել էին դեռս հուլիսի 19-ին, երբ նրանց միջև տարբերությունը կազմել է ընդամենը 3 սենթ, մինչդեռ երեք օր անց այդ տարբերությունը հաշվվում էր տասնյակ սենթերով:

Bloomberg-ը տեղի ունեցածը կապում է ԱՄՆ ներքին նավթամուղերի գործարկմամբ, որոնք հնարավորություն են տվել ընդլայնել նավթի մատակարարումները նավթավերամշակման գործարաններին: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս կաճի նավթի պահանջարկը:

2000-ական թվականներին WTI-ը վաճառվում էր շատ ավելի մեծ գնով, քան՝ Brent-ը, սակայն հետագայում այն սկսեց կտրուկ անկում ապրել համաշխարհային էկոնոմիկայի անկման, երկրի ներսում նավթի արդյունահանման բումի և հետևաբար վառելանյութի պաշարների աճի ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս