Դժբախտ պատահար՝ Կաշենի հանքավայրում

Հուլիսի 21-ին Մարտակերտի շրջհիվանդանոցից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային, կրծքավանդակի եւ ստորին ծնոտի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Պողոսագոմեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ա-ն («Բեյզ-Մեթըլս» ՓԲԸ «Կաշենի» հանքավայրի շինարարության վարպետ):

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիկանության կայքը, պարզվել է, որ Ա. Ա-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, նշված հանքավայրում բետոնամղիչի բարձր ճնշման ռետինե խողովակները իրարից անջատելու ժամանակ ստացած հարվածից:

www.karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031