Բաժիններ՝

Թուրքիայում ավարտվել են Altay տանկի փորձարկումները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հունիսի 3-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում իրականացվել են տեղական արտադրության Altay տանկի փորձարկումներ:

Տանկը հաջողությամբ է անցել այդ փորձարկումները, որոշվել է, որ նա համապատասխանում է տրված առաջադրանքների կատարմանը և պատրաստ է զանգվածային արտադրության: Նշվում է, որ տանկն այժմ դարձել է առավել ուժեղ՝ շնորհիվ Roketsan ընկերության զրահային համակարգի:

Altay տանկի ստեղծման մասին համաձայնագիրը Թուրքիայի պաշտպանության նախարարության Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) և թուրքական Otokar ընկերության միջև կնքվել է 2007 թվականին:

Ակնկալվում է, որ փորձարկումների ավարտից հետո զանգվածային արտադրության առաջին պատվերում խոսք է գնալու 250 միավոր տանկի մասին: Ակնկալվում է, որ մեկ տանկի արժեքը կազմելու է 5.5 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031