Ուղերձի հեղինակներն Արա Աբրահամյանից պահանջում են հրաժարական տալ և ՌՀՄ նախագահի պաշտոնը զիջել ավելի գործունյա և ազգային մտածելակերպ ունեցող անձի։
Հայաստանում ներկայումս ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ վստահաբար ավելի վատթարանալու է աշնան ամիսներին, իշխանության համար իրականում լուրջ վտանգ է ներկայացնում:
Հուլիսի 20-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դիմիտրով փողոցի թիվ 39 տան մոտ գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես քաղաքացիների հետ խոսելով դու-ով, սպառնալից տոնով, թույլ տալով մի շարք ժարգոնային, ցածր կարգի և ոստիկանին անվայել արտահայտություններ՝ ոստիկանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ ազատ քաղաքացիների վրա՝ խաղաղ ակցիայի միջոցով իրենց կարծիքն արտահայտելու և խոսքի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու համար։
Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի շենքի առջև էր հավաքվել Սբ․ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր երիտասարդական միության մոտ 20 անդամ՝ պահանջելով չտեղափոխել միության արդեն նախկին ղեկավար Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին ծառայության նոր վայր՝ Երևանի Սբ․ Երրորդություն եկեղեցի:
Ի դեպ, սա այսօրվա մեջ առաջին դեպքը չէ` առավոտյան ոստիկանության բաժին` թռուցիկները հանրային տարածքում փակցնելու հիմնավորմամբ ևս երեք ակտիվիստ էին տեղափոխել` Դավիթ Հարությունյանին, Սոնա Մսրյանին, Արսեն Օհանյանին, ովքեր շուտով ազատ էին արձակվել:
Ինչպես արդեն հաղորդել էինք, հուլիսի 16-ի երեկոյան դաշնակցականները, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետի գլխավորությամբ ու Պատգամավորական ժողովի և «Արարատ» միության դաշնակցական անդամների ընկերակցությամբ, պատի վրայով ներխուժել էին կուսակցությանը չենթարկվող, հայ մարզամշակութային «Սևան» մարզադաշտի տարածք, կտրել կողպեքները, վնասել ու փչացրել միության ունեցվածքը և մի քանի ժամ իրենց «գրավման» տակ պահել այն:
«Պարզվում է՝ բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը՝ Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանն է»
Ինչի՞ կարող է հանգեցնել տրանսպորտի թանկացման հետ կապված քաղաքացիների բողոքը: Ի պատասխան 168.am-ի այս հարցի՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը չբացառեց ցնցումների հավանականությունը:
Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության քրեական գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Վարազդատ Հ.-ին, որը ս/թ հունվարի 28-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Հուլիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում իրար են բախվել «Լեքսուս» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Եթե քաղաքի տրանսպորտը կանգնի, այդ ժամանակ կերևա հասարակության իրական դեմքը, ու չես կարող ոչ մեկին ստիպել, որ վնասով աշխատեն»,- ասել է Արթուր Գևորգյանը
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Թ. Դավիդովային: Վերջինիս հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, կսկսի ընդդեմ «Արմավիա-ավիաընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ապրիլի 12-ի հայցադիմումի գործով դատաքննությունը:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը հիմնավորված չէ և անօրինական:
«Ընդամենը 10 հոգի ավտոբուսների մեջ ժողովրդին են կպնում, մայթերի վրա գրագրություններ են անում, չվճարել և այլն, և այլն»,- ասել է Նավասարդյանը
Այսօր «Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը:
նդունելությունը կատարվել է շատ լավ, շատ սիրալիր և կարծես թե 11 հոգիս միահամուռ որոշեցինք, որ սրբազանի պատասխանը դրական է, և մենք դուրս եկանք՝ ասելով մեր խորին շնորհակալությունը, որ մեզ հասկացավ, մեզ ընդունեց, մեր խնդրանքն ընդառաջեց: Բայց հետո՝ 1 ժամ հետո…
Այս պահին Կենտրոն վարչական շրջանում իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել երեխաները: Ինչպես Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի բակից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը…
Հարցերին, թե ովքե՞ր են պատռել իր հագուստը, պատասխանեց. «Ոչ մեկ, ոչ մեկ»: Սարկավագը հրաժարվեց ասել նաև՝ ինչ վիճաբանություն է տեղի ունեցել:
Անհայտ քաղաքացի խոչընդոտում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով:
Նրանք բոլորն էլ զոհվել են Կահիրեից 120 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Էլ-Մանսուր քաղաքում գրանցված բախումների ժամանակ:
Այս տարի ԼՂՀ տարածքում նախատեսվում էր պետական միջոցներով 13 հակակարկտային կայան տեղադրել: Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 75 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ՝ այս գումարն ավելացվելու է ևս 25 միլիոն դրամով` կայանների թիվը 5-ով ավելացնելու համար:
Հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի 20 բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
Նրանց վրա հարձակում են գործել սահմանային մաքսանենգությամբ զբաղվողները:
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր մեկնարկած «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք` հանրային տարածքներում թռուցիկներ բաժանելու համար: