Լրագրողին սպառնացել են ուղեվարձի թանկացման դեմ ակցիան լուսաբանելու ժամանակ (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական և ծայրամասերում գտնվող կանգառներում շարունակվել են տրանսպորտի թանկացված ուղեվարձի դեմ բողոքի ակցիանները: Ըստ epress.am-ի՝ 30-ից 50 տարեկան մի քանի տղամարդ, ովքեր չեն ներկայացել, փորձել են խոչնդոտել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում անցկացվող ակցիայի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ակտիվիստների գործողությունները: Մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 50 տարեկան (գլխավոր լուսանկարում), մի քանի անգամ փորձել է խլել Epress.am-ի լրագրողի տեսախցիկը, այնուհետ սպառնացել, թե՝ «տես, քո գլխին ինչ եմ հանելու»:
Լրագրողը խնդրել է, որպեսզի տղամարդը ներկայանա, ինչից վերջինս բորբոքվել է ու ասել՝ «այ, քո նմաններին փող են տալիս, որ գաս ըստեղ, շոֆերներին ներվայնացնես, հլը զանգեմ շեֆերիդ, նոր հալդ կտեսնես»:
«Երեխեք ջան, սրանք էս կաֆեից են գալիս, շեֆերը ներսում են, մտնում են, հրաման ստանում դուրս են գալիս, ձեր կողքերը պտտվում են», -ասել է տաքսու վարորդներից մեկը:
Կարդացեք այստեղ.