Իսրայելն ազատ կարձակի ավելի քան 20 տարի բանտերում պահվող պաղեստինցիներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը որպես բարի կամքի դրսևորում և բանակցությունների վերսկսման համատեքստում պլանավորել է ազատ արձակել բանտում 20 տարուց ավելի պահվող 103 պաղեստինցիներից 82-ին:
Նրանք ազատ չեն արձակվի միաժամանակ, գործընթացն իրականացվելու է 4 փուլով՝ բանակցությունների առաջխաղացմանը զուգահեռ: Բանտարկյալների առաջին խումբը կարող է ազատության մեջ հայտնվել բանակցությունների սկսվելուց երկու ամիս անց:
Խոսքը գնում է այն պաղեստինցիներին ազատ արձակելու մասին, որոնք իսրայելական բանտերում են հայտնվել մինչև 1993 թվականին Օսլոյում խաղաղության համաձայնագրերի ստորագրումը: Նրանք իսրայելական բանտերում են գտնվում 20-35 տարի և հիմնականում հանդիսանում են ՖԱԹՀ շարժման ակտիվիստներ: