Թուրքիայի գլխավոր շտաբը մեկնաբանել է Սիրիայի հետ սահմանային միջադեպերը

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են յուրաքանչյուր պահի պատասխանել սիրիական կողմից գնդակոծություններին ու սադրանքներին:

Գլխավոր շտաբնը ընդգծել է, որ թուրք զինվորականներն իրենց լիազորության սահմաններում և երկրի տարածքի անվտանգության պաշտպանության նպատակով պատասխան կրակ են բացել Սիրիայի ուղղությամբ:

Հայտարարությունում նշված է նաև, որ թուրք-սիրիական սահմանին ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները՝ կապված թուրք-սիրիական սահմանին լարվածության աճի հետ: Բացի այդ, խստացվելու է Սիրիայի քաղաքացիների ու բեռների կողմից Թուրքիայի սահմանը հատելու վերահսկողությունը:

Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում են քրդերի ու իսլամիստների միջև կատաղի բախումները: Հուլիսի 17-ին Սիրիայի տարածքից արձակված կրակոցներից Թուրքիայի Հաթայ նահանգի Ջեյլանփընար շրջանում զոհվել է երկու մարդ:

Դրանից հետո թուրք-սիրիական սահմանին սկսել են շուրջօրյա պարեկություն կատարել Դիարբեքիրի ավիաբազայից օդ բարձրացված F-16 կործանիչները, որոնց տրվել է անհրաժեշտության դեպքում «Հարվածի՛ր» հրամանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031