Բաժիններ՝

Մուրսիի զավակները մտադիր են դիմել Միջազգային քրեական դատարան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի զավակները մտադիր են դիմել Միջազգային քրեական դատարան՝ խնդրելու համար հետաքննել հուլիսի 3-ից իրենց հոր հափշտակման հարցը:

Այս մասին նրանք հայտարարել են այսօր Կահիրեում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք հայտարարել են, որ օրինական ճանապարհով երկրի նախագահ ընտրված Մոհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելն օրենքի լիակատար խախտում է: Մուրսին ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ՝ զինվորականների վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս