Բաժիններ՝

Վրաստանը կանգնած է հեպատիտ C-ի համաճարակի շեմին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ Վրաստանում հեպատիտ C-ով վարակված հիվանդների քանակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 200.000 մարդ: Տարեկան գրանցվում է հեպատիտ C-ով վարակվելու 2000 նոր դեպք:

Մասնագետների խոսքերով՝ բարձր է նաև մահացության ցուցանիշը, քանի որ հիվանդության բուժումը թանկ հաճույք է: Բացի այդ, Վրաստանում չկա հեպատիտ C-ի կանխման, ախտորոշման ու բուժման պետական ծրագիր:

Վիճակագրական տվյալները վկայել են, որ Վրաստանում հեպատիտ C-ից բուժվել կարող է վարակվածների միայն 10 տոկոսը: Վրաստանի Հանրային հեռարձակողն այսօր հայտնել է, որ հեպատիտ C-ով վարակվածների քանակով Վրաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հարավային Կովկասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս