Բաժիններ՝

«Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է դի

Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս