«Սա մեր ցանակացած գինը չէր, մենք ավելի բարձր էինք ուզում». երթուղային գիծը սպասարկող ընկերության տնօրենը՝ տրանսպորտի սակագնի բարձրացման մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տրանսպորտի նոր սակագնի խնդրին, «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանն ասաց, որ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելն իրենց ցանկացած գինը չէր:

«Սա մեր ցանկացած գինը չէր, մենք ավելի բարձր էինք ուզում, բայց քաղաքապետարանը որոշեց, մասնագետների կողմից որոշումների հետ մեկտեղ: Սա նվազագույնն էր, որը մեր կողմից ընդունվեց 150 դրամը: Գոնե կարողանանք մեր նվազգույն վիճակը պահպանել»,- ասաց Պատվական Միհրանյանը:

«ԻՍԱՎ» ՍՊԸ-ն, նրա խոսքով, սպասարկում է 39, 21, 45 երթուղային գծերը: «Բոլոր ընկերությունները, եթե շարունակեն 100 դրամով աշխատել, ուղղակի կմտածեն ոլորտը փոխելու մասին»,- ասաց նա: Պատվական Միհրանյանի խոսքով՝ կառավարությունը պետք է սուբսիդավորի երթուղայինով անվճար երթևեկության իրավունք ունեցող անձանց: Միևնույն ժամանակ նա նշեց, որ երկու  ամիս առաջ աշխատանքից ազատել է վարորդի, ով «չի վերցրել Նորքի ծերանոցի բնակչությանը»:

«ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ համաձայն է՝ վաղվանից աշխատել 100 դրամ սակագնով, եթե իրենց անհրաժեշտ ապրանքների գները բերվեն 2005-ի մակարդակին: «Դավիթ երթուղային» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Առաքելյանըն էլ ասաց, որ ուղևորների 85 տոկոսը վճարում է 150 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս