Բաժիններ՝

12.500 ստորագրություն է հավաքվել Հրաչյա Հարությունյանից Россия 1-ի լրագրողի ներողություն խնդրելու օգտին (տեսանյութ)

Gazeta.ru-ն, վկայակոչելով Change.org պորտալը, հայտնել է, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունից Россия 1 հեռուստաալիքի կողմից հպարակավ ներողություն խնդրելու համար կազմակերպված հանրագրին հուլիսի 21-ի դրությամբ մասնակցել է 12.500 մարդ:

Նախաձեռնության հեղինակը Նարեկ Ստեփանյանն է, որի կարծիքով՝ Россия 1 հեռուստաալիքի Вести ծրագրի ռեպորտաժի ժամանակ, որում պատմվել է Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասին, ոչ կոռեկտ վերաբերմունք է ցուցաբերվել «Կամազի» վարորդի հանդեպ:

Ռեպորտաժի հեղինակ Օլգա Սկաբեևայի խոսքերով՝ ցուցմունքներ տալուց ՀՀ քաղաքացու հրաժարվելը «հաստատապես կապված չէր» նրա առողջական վիճակի հետ և «հանդիսանում է» բեմարկում:

Դրա հետ կապված՝ հանրագրում նշված է. «Լրագրողուհին ակնհայտորեն իրեն պահել է ագրեսիվ, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայում. առանձնահատուկ տոնայնությամբ ընդգծել է Հարությունյանի ազգությունը, նրա անունն արտաբերել է հատուկ շեշտադրմամբ, այսինքն Հրաչյայի փոխարեն՝ Հռռռռռաչյա»:

Այժմ հավաքված ստորագրություններով ֆայլն ուղարկվելու է Россия 1 հեռուստաալիքին: Ստորև ներկայացվում է տվյալ ռեպորտաժը.
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս