Բաժիններ՝

Սնոուդենին թույլատրվել է հատել ՌԴ-ի սահմանը. Интерфакс

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասարակական պալատի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Կուչերենան «Շերեմետևո» օդանավակայանում հանդիպել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ:

Հանդիպման ժամանակ Կուչերենան Սնոուդենին է հանձնել Դաշնային միգրացիոն ծառայության տեղեկանքը, որով հաստատվում է Ռուսաստանի սահմանը հատելու Սնոուդենի իրավունքը: Այս մասին գործակալությանը հայտնել են օդանավակայանում նրա աղբյուրները:

Սնոուդենը Հոնգկոնգից հունիսի 23-ին ժամանել է Մոսկվա: Արդեն 5-րդ շաբաթն է, ինչ նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում և չի կարողանում լքել այն, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է հայտարարվել: Սնոուդենը հուլիսի 115-ին պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տալու խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս