Լարված իրավիճակ Նոր Նորքի 1-ին զանգվածում

Այս պահին Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտակայքում, դեռևս շարունակվում է տրոլեյբուսների վարորդների գործադուլը: Վարորդները հրաժարվում են շարունակել աշխատանքը՝ ասելով, թե ուղևորները հրաժարվում են վճարել 100 դրամը և վիրավորում են իրենց:

168.am-ի հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ այս պահին արդեն վարորդների օրվա «պլանը» կրկնապատկվել է, և իրենք այսօր արդեն պետք է կրկնակի վճարում կատարեն:

Վարորդները ցանկանում են տրոլեյբուսները տեղափոխել կայան՝ դադարեցնելով աշխատանքը:

Դեպքի վայր եկավ նաև տրոլեյբուսների շահագործման բաժնի պետ Սերգեյ Սողոմոնյանը և վեճի բռնվեց հավաքված քաղաքացիների հետ: Նա անհիմն համարեց քաղաքացիների բողոքը՝ ասելով. «Որ մտնում եք խանութ՝ հաց, շաքարավազ գնելու, դրա համար վճարում եք, չէ՞: Այս դեպքում ինչո՞ւ չեք վճարում»:

Մանրամասները և տեսանյութը՝ այստեղ:

 

Տեսանյութեր

Լրահոս