Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր կամուրջ կկառուցեն սահմանային գետի վրա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Մաքսիմ Սոկոլովի և Զիյա Մամեդովի հանդիպման արդյունքներով ստորագրվել է սահմանային Սամուր գետի վրայի հին կամրջի վերակառուցման մասին արձանագրություն:

Բացի այդ, տվյալ արձանագրությամբ նախատեսվում է նոր կամուրջ կառուցել Սամուր գետի վրա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տրանսպորտային ոլորտում երկրների միջև համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Սամուրի սահմանային անցակետում: Նշվում է, որ Սամուր գետի վրայի կամուրջը հանդիսանում է երկու երկրների միջև ավտոմոբիլներով բեռների փոխադրման տրանսպորտային համակարգի առանցքային օղակ: Այդ կամուրջը կառուցվել է 1950-ական թվականներին և ներկայումս գտնվում է վթարային վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս