Իսրայելը երբեք էլ չի դադարեցրել զենքի արտահանումը Թուրքիա. Haaretz

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարության Օտարերկրյա պաշտպանության աջակցության և արտահանման վարչության (SIBAT)պետ, բրիգադի գեներալ Սհեմայա Ավիելին հայտարարել է, որ զենքի շուկայի հարցում «զարգացող երկրների» կարգավիճակ ունեն Թուրքիան, Վիետնամը, Մալայզիան ու Ինդոնեզիան:

Նա հավելել է, որ Իսրայելը երբեք էլ չի դադարեցրել զենքի արտահանումը Թուրքիա՝ չնայած երկու երկրների միջև առաջացած քաղաքական («Ազատության տորմիղի») ճգնաժամին. «Թուրքիային զենքի մատակարարումը շարունակվել է Իսրայելի պետական շահերի պաշտպանությամբ:

Ճիշտ է՝ զենքի մատակարարումը չի շարունակվել նախորդ տարիների մակարդակով, սակայն եթե հայացք նետենք թվերին, ապա Թուրքիային զենքի արտահանումը երբեք զրո չի եղել:

Թուրքիային զենքի արտահանման մեծ մեծ մասը կազմում են նախկին պայմանագրերի շրջանակներում իրականացվող մատակարարումները, սակայն Թուրքիայից կան նոր առաջարկներ, որոնց ներկայումս մենք հետազոտում ենք»: Թուրքական մամուլն իսրայելցի զինվորականի այս հայտարարությունը որակել է որպես «շոկային»:

Նշվում է, որ զենքի արտահանման հարցում Իսրայելը տեղ է զբաղեցնում աշխարհի մասշտաբով առաջատար տասնյակում: Նախորդ տարի Իսրայելից զենքի արտահանման ծավալը կազմել է 7.4 միլիարդ դոլար, որի առյուծի բաժինը կազմել են լրտեսական ինքնաթիռները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031