Բաժիններ՝

«Էկոար»-ն այլևս պատասխանատու չէ Արաբկիրի աղբահանության համար

Վերջին երկու օրերին մամուլում հրապարակումներ եղան Արաբկիր վարչական շրջանի աղբահանության խնդիրների և փողոցներում կուտակված աղբի վերաբերյալ։ Որոշ հրապարակումներում որպես ստեղծված իրավիճակի մեղավոր նշվում էր «Էկոար» ընկերությունը,  որը վերջին տարիներին զբաղվում էր Արաբկիրի աղբահանությամբ։ 168.am-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց «Էկոար» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Խաչատուր Կարապետյանը 168.am-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը այլևս պատասխանատու չէ Արաբկիր վարչական շրջանի աղբահանության համար։ Կարապետյանը նշեց, որ վերջերս տեղի ունեցած մրցույթում հաղթել է մեկ այլ կազմակերպություն, որն էլ այսուհետ զբաղվելու է այդ աշխատանքներով։ Թե որ կազմակերպությունն է այժմ զբաղվում Արաբկիրի աղբահանությամբ, Խ.Կարապետյանը չասաց՝ նշելով, որ այդ հարցի հասցեատերը իրենք չեն, և խորհուրդ տվեց դիմել համապատասխան կառույցներին, օրինակ, վարչական շրջանի աշխատակազմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031