Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կրկին նմուշառում է կատարել «Նարինե» արտադրատեսակներից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:

«Պանացեա» ընկերության տնօրեն Անի Թովմասյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կրկին նմուշառում է կատարել արտադրատեսակներից. արդյունքները դեռ հայտնի չեն: Ըստ նրա՝ քանի որ տարածված տեղեկատվությունը վնաս է հասցրել ընկերության հեղինակությանը, իրենք դիմել են շատ ավելի լուրջ և ավելի մանրամասն փորձաքննության. «Շատ ավելի խորը, մանրամասն ուսումնասիրություն ենք կատարել՝ թե´ արտադրամասի, թե´ պրոցեսի, թե´ միկրոբիոլոգիայի հետ կապված»:

Անի Թորոսյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունն արվում է Հայաստանում գրանցված լաբորատորիայում, միևնույն ժամանակ՝ համագործակցում են նաև եվրոպական որոշ ընկերությունների հետ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նաև հրահանգներ էր տվել «Պանացեա» ընկերության տնօրենին հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Անի Թորոսյանն ասաց, որ այն բանից հետո, երբ ինքը նամակ էր ուղարկել ծառայությանը և նշել, որ հայտնաբերված խախտումները վերացվել են, ծառայության աշխատակիցներն այցելել են ընկերություն. «Եկել են ու գրանցել, որ տեխնիկական թերությունները լուծված են: Կարծում եմ՝ իրենք էլ սպասում են իրենց լաբորատորիաների արդյունքներին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031