Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն կարող է առաջադրվել վաղը

Ադրբեջանական Turan լրատվական գործաալության փոխանցմամբ` վաղն անցկացվելու է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հերթական նիստը: Պլանավորված է, որ դրանում կհայտարարվի տվյալ կառույցից նախագահի թեկնածուի անունը, որը կլինի Ռուստամ Իբրահիմբեկովը: Այսպիսի կարծիքի են ԺՈՒԱԽ-ի քաղաքական գործիչները:

Նրանցից շատերը կարծում են, որ միասնական թեկնածուի հարցը լուծված է, և որ Ռուստամ Իբրահիմբեկովը պարզապես չունի այլընտրանք: Դրա հետ կապված` վերջնական որոշումը ձևակերպվելու է այսօր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031