![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանյան բանկն առաջին անգամ ճանաչվել է ամենահաջողակը աշխարհում
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/ICBC_daylight_big.jpg)
Չինաստանյան ICBC բանկը առաջին անգամ The Banker վարկանիշով ճանաչվել է ամենահաջողակ բանկը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Մասնավորապես, այն համարվել է ամենահուսալի բանկը՝ սեփական կապիտալի ամենամեծ ծավալի շնորհիվ (մոտ 160.6 միլիարդ դոլար)։
Առաջին հորիզոնականը ICBC-ն «խլել է» ամերիկյան Bank of America-ից։ Ամերիկյան բանկը զբաղեցրել է վարկանիշի երկրորդ հորիզոնականը։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ ամերիկյան կազմակերպություն՝ JP Morgan Chase-ը։
Աղյուսակի վերջին հորիզոնականներում տեղ են զբաղեցրել իսպանական բանկերը, որոնք չեն հաղթահարել սուր ճգնաժամը։