Բաժիններ՝

Եգիպտոսի զինվորականները 48 ժամ են տվել քաղաքական բոլոր ուժերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհրդի ղեկավարությունն այսօր վերջնագիր է ներկայացրել երկրի բոլոր քաղաքական գործիչներին: Այն ընթերցվել է պետական հեռուստատեսությամբ:

Դրանում ասվում է, որ երկրի քաղաքական ուժերին տրվում է 48 ժամ` կատարելու համար եգիպտական ժողովրդի պահանջները: Հակառակ դեպքում զինվորականները խոստացել են միջամտել ստեղծված իրավիճակին և երկրի բնակիչներին առաջարկել ապագայի համար սեփական «ճանապարհային քարտեզ»:

Ակնկալվում է, որ մոտակա ժամերին երկրի քաղաքացիներին դիմելու է նախագահ Մուհամմեդ Մուրսին, ում հրաժարականին ձգտում են հասնել Կահիրեում և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիա անցկացնողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031