Բաժիններ՝

«ՏաԹևեր»-ը նոր ծառայություններ կմատուցի

«ՏաԹևեր» ճոպանուղին զբոսաշրջիկներին այսուհետ կառաջարկի հեծանվային զբոսանք, հետիոտն շրջագայություն, աուդիո զբոսավար, ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հուշանվերների կրպակներ և այլ ծառայություններ։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին այսօր զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը։

«Ստեղծման օրվանից մինչ այսօր մոտ 150 000 հաճախորդ է ունեցել «ՏաԹևերը»։ Շահույթից ստացված միջոցներն ուղղվում են վանական համալիրի վերականգնմանը և շրջակա գյուղերի զարգացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այցելուների թվի մոտ 10-14% աճ է նկատվել։ Վահան Մելիքսեթյանը մանրամասնել է, որ այցելուների 65%-ը տեղացիներ են, 35%-ը՝ արտասահմանցիներ։

Ճոպանուղու տնօրենը նաև նշել է, որ այս տարի ճոպանուղու տոմսի արժեքը չի փոխվելու։

Ամբողջական հրապարակումը՝ Tert.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031