Ամենաբարձր աշխատավարձը շարունակում են ստանալ սյունեցիները
Միջին ամսական անվանական աշխատավարձը ամենից բարձր շարունակում է մնալ Սյունիքի մարզում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին այն կազմել է 190 604 դրամ։ Ընդ որում, աշխատավարձի աճի առումով նույնպես Սյունիքն առաջատար է. աշխատավարձն աճել է 16.8%-ով։
Աշխատավարձի չափով երկրորդ տեղում Երևանն է՝ 158.8 հազար դրամ, երրորդում՝ Արմավիրը՝ 124.4 հազար դրամ։ Ամենացածր աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, ստանում են Արագածոտնի մարզում՝ 102.1 հազար դրամ։