Բաժիններ՝

Վրաստանի բնակիչներին հնարավորություն է ընձեռվել ծննդաբերել անվճար

Грузия Online-ի փոխանցմամբ` հուլիսի 1-ից սկսած` Վրաստանում ծննդաբերությունների ժամանակ ցուցաբերվող բժշկական օգնությունը դարձել է անվճար: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ բժշկական ապահովագրություն ունեցող, թե՛ այն չունեցող կանանց:

Սովորական ծննդաբերությունների համար նախատեսված է 500 լարի (300 դոլար), իսկ կեսարյան հատման դեպքում` 800 լարի (մոտ 500 դոլար) փոխհատուցում: Հուլիսի 1-ից Վրաստանում ընդլայնվում է նաև համընդհանուր բազային բժշկական ապահովագրությունը:

Այն տարածվում է նաև անհետաձգելի բժշկական օգնության ու բժշկական խորհրդատվության վրա, ինչպես նաև պլանային օպերացիաների վրա: Պլանային օպերացիաների տարեկան սահմանափակումը մեկ մարդու համար կազմելու է 15.000 (մոտ 9000 դոլար):

Ներկայումս Վրաստանում բժշկական ապահովագրման պետական ծրագրի շրջանակներում գրանցվել է մոտ 1.3 միլիոն մարդ: Բժշկական ապահովագրման ծրագիրը գործարկվել է այս տարեսկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031