Տիմոշենկոն ունի անհապաղ վիրահատության կարիք
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ`Ուկրաինայի նախկին նախագահ Յուլյա Տիմոշենկոն կարիք ունի անհապաղ վիրահատության: Այս մասին են վկայել գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկները: Նրանք ընդգծել են, որ Տիմոշենկոն ցավեր ունի թիկունքի շրջանում, ինչն առաջացրել է անհապաղ վիրահատության կարիք:
Տիմոշենկոյի դուստր Եվգենիան իր հերթին հայտարարել է, որ եթե իր մայրը չենթարկվի վիրահատության, ապա կարող է դառնալ հաշմանդամ: Նշվում է, որ Յուլյա Տիմոշենկոն արդեն իսկ չի կարողանում տեղաշարժվել առանց կողմնակի օգնության: Տիմոշենկոյի ողնաշարի հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել 2011 թվականի նրա ձերբակալությունից հետո: