
Թուրքիայում ստեղծվել է «Խուլիգանների» կուսակցություն

Թուրքական Gazetecell.com կայքի փոխանցմամբ՝ որպես քաղաքական կուսակցություն գրանցվելու համար Թուրքիայի ՆԳՆ է դիմել «Վերակառուցում – սոցիալիստական կուսակցություն» կուսակցությունը:
Նորաստեղծ քաղաքական ուժի համանախագահ Նեժլա Քուրուկը հայտարարել է, որ իրենց կուսակցության համար կարևոր է գենդերային հավասարության, «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման և երիտասարդության առջև ծառացած հարցերի լուծումը:
Կուսակցության համանախագահ Թունջայ Յըլմազը հայտարարել է, որ նոր կուսակցության ստեղծման համար հիմք են ծառայել «Գեզի» այգու շուրջ ծավալված զարգացումները. «Մենք անարդարության այն զոհերի կուսակցությունն ենք, ում վարչապետ Ռեջեփ Էրդողանն անվանում է «խուլիգան» (կողոպտիչ):
Մեր կուսակցությունը կոչվում է «Վերակառուցում – սոցիալիստական կուսակցություն», սակայն հեգնանքով կարող եք մեզ անվանել «Խուլիգանների ժողովրդական կուսակցություն»»: