
Նինո Բուրջանաձեն ցուցմունք է տվել հետաքննությանը՝ ընդդեմ Վանո Մերաբիշվիլիի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, առաջիկայում նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հանդիսանում է վկա ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկի գործով:
Խոսքը գնում է Վրաստանի գլխավոր դատախազության կողմից Մերաբիշվիլիի դեմ երեկ ներկայացրած նոր մեղադրանքի մասին՝ կապված 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին. «Վանո Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում ներկայացված մեղադրանքներով: Ինչ վերաբերում է գործերի նյութերին, մենք ծանոթանում ենք դրանց և հետևաբար կդիտարկենք այն ցուցմունքները, որոնց վրա հենված են մեղադրանքները:
Նինո Բուրջանաձեն հիշատակված է մեղադրող կողմի վկաների թվում: Մերաբիշվիլին կարծում է, որ դա չի լինի օբյեկտիվ այն պարզ պատճառով, որ նա շահագրգռված անձ է և նրա ցուցմունքները անպայմանորեն կլինեն կանխակալ»: