Ոստիկանները թաքցնու՞մ են 3 եղբայրներին դանակահարածներին (տեսանյութ)
Հունիսի 23-ին երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությանարդյունքում հիվանդանոց տեղափոխված Սիմոն Հովհաննիսյանը նոր էր վերադարձել ծառայությունից: Ինչպես գրում է yerkir.am-ը, Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների հոր՝ Արթուրի խոսքով ոստիկանները բաց են թողել իր որդիներին և եղբոր որդուն՝ Իսրայելին դանակահարածներին, փոխարենը բռնել երկու խեղճ ու կրակի, ովքեր մասնակցել են վիճաբանությանը, սակայն դանակահարության հետ կապ չունեն:
Ի դեպ, թեև Տիգրան և Սիմոն Հովհաննիսյանների վիճակը կայուն է և նրանք կարողացել են անգամ դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմել yerkir.am-իլրագրողին, սակայն մինչ այժմ նրանք չեն հարցաքննվել, ավելին ոստիկանությունից որևէ մեկը չի զրուցել նրանց հարազատների հետ:
«Ոստիկանները գիտեն իրական մեղավորին, բայց թաքցնում են, թող անուններն ասեն, հակառակ դեպքում կգնամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ»,-yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արթուրը:
Արթուրի կինը՝ տիկին Վարդիթերն էլ պատմել է, որ տղաներին ոչ միայն ծեծել են , այլև ծիծաղել նրանց վրա : Ըստ նրա’ դանակը փորձել են մտցնել մեծ տղայի’ Տիգրանի սիրտը, սակայն վերջինս ձեռքերով պահել է դանակը, ինչի արդյունքում խորը վնասվածքներ է ստացել: Նա հնարավոր է այսօր վիրահատության ենթարկվի:
Իսկ Սիմոն Հովհաննիսյանն արդեն վիրահատվել է: Ներկայումս նրա վիճակը միջին ծանրության է:
Մանրամասները՝ yerkir.am-ում