
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Թբիլիսի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վաղը երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ այցը կայանում է Հյուսիսատլանտյան խորհրդի վրացական այցի շրջանակներում: Ռամուսենի հետ մեկտեղ Թբիլիսի են ժամանելու դաշինքի անդամ 28 երկրի դեսպաններ:
Նրանք հանդիպումներ են անցկացնելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ:
ՆԱՏՕ-ի դեսպանները նաև հանդիպումներ կանցկացնեն քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իսկ դաշինքի գլխավոր քարտուղարը դասախոսություն կկարդա Ազգային գրադարանում: