Բաժիններ՝

Օտար ներդրողները կարող են հանգիստ լինել իրենց արած ներդրումների համար. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ներդրողները կարող են հանգիստ լինել Թուրքիայում կատարած իրենց ներդրումների համարկ, քանի որ բողոքի ակցիաները ոչ մի կերպ չեն ազդել ներդրումային շուկայի վրա:

Էրդողանի խոսքերով՝ «Թաքսիմ» հրապարակի իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել Թուրքիա ներդրումների ներհոսքի վրա. «Ընդհակառակը, ակնկալվում է, որ երկրում կավելանա օտար ներդրումների ծավալը:

Մենք մշտապես ուրախ ենք օտար ներդրումների համար, իսկ Թուրքիայի կառավարությունն անում է ամեն անհրաժեշտ բան՝ երկրում ներդրումների անվտանգությանը երաշխիքներ հատկացնելու համար»:

Թուրքիայի ՆԳՆ-ը երեկ տվյալներ էր ներկայացրել մայիսի 31-ից Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ, որոնք երկրին պատճառել են 140 միլիոն լիրայի (ավելի քան 72 միլիոն դոլարի) վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930