ԱՄՆ-ում արտադրել են խոզի մսով փամփուշտներ՝ ընդդեմ դրախտ ընկնել ձգտող արմատական իսլամիստների (լուսանկարներ)
ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Այդահո նահանգում մշակվել է զինամթերքի նոր գիծ, որը պետք է վերածվի ահեղ զենքի՝ ընդդեմ իսլամական արմատական ահաբեկիչների, որոնք փորձում են ջիհադի (սրբազան) օգնությամբ հայտնվել երկնքում:
South Fork Industries ընկերությունը ձեռնամուխ է եղել հատուկ փամփուշտների վաճառքին, որոնք պատված են խոզի մսի օգտագործմամբ ներկով: Արտադրողի մտահղացմամբ՝ քանի որ խոզի միսն իսլամում համարվում է հարամ (արգելված), ապա եթե նման փամփուշտը սպանի ծայրահեղականին, ապա նրա դիակը կհամարվի «պղծված», և նա չի հասնի իր նպատակին՝ դրախտ ընկնելուն:
South Fork Industries ընկերությունն այդ փամփուշտներն անվանել է Jihawg Ammo (Jihawg-ն իրենից ներկայացնում է Jihad (ջիհադ) և hog (խոզ) բառերի համադրություն, իսկ Ammo` զինամթերք), որոնք կհանդիսանան արմատական իսլամին զսպող բնական միջոց:
Ընկերության գովազդային գլխավոր կարգախոսն է «Խաղաղություն խոզի միջոցով»: Փամփուշտների տուփն արժե մոտ 20 դոլար: Դրանց հանրաճանաչությունն աճում է օրեցօր: