Պարզվել է Ադրբեջանում գյուղացիների վրա արջի հարձակման պատճառը (տեսանյութ)
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Ադրբեջանում գյուղի բնակիչների վրա գորշ արջի հարձակման պատճառը: Միջադեպը գրանցվել էր Շամախիի շրջանի Գալադերեսի գյուղում:
Qafqazinfo-ին հաջողվել է պարզել, թե ինչու է արջը հարձակում գործել: Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ռաշիդ Նուրիևն առևանգել է արջի երեք քոթոթներից մեկին և իր հետ բերել է տուն: Իր որջ վերադարձած արջը, չհայտնաբերելով քոթոթներից մեկին, ուղևորվել է գյուղ:
Լրիվ պատահականությամբ արջի քոթոթին առևանգածի տունը գտնվել է այն տան հարևանությամբ, ուր ընթացել է հարսանեկան արարողություն: Մտնելով վրանի մեջ՝ արջը սկզբում իրեն հանգիստ է պահել, սակայն հարսանիքի մասնակիցները սկսել են զայրացնել նրան:
Դրանից հետո արջը սկսել է ավերել վրանը, նորապսակներն անմիջապես փախուստի են դիմել: Վիրավորվել է արջի քոթոթին առևանգած Ռաշիդ Նուրիևի դուստր Ֆարիդա Նուրիևան: Գյուղացիները դա պայմանավորում են նրանով, որ Ֆարիդան իր տանը գրկել է արջի քոթոթին, ինչից հետո էլ նրա վրա մնացել է քոթոթի հոտը:
Գյուղացիներն արդեն իսկ քոթոթին վերադարձրել են անտառ, իսկ գյուղացիների վրա հարձակում գործած գորշ արջն ընդգրկվել է Կարմիր գրքում: