Իրանի նորընտիր նախագահը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի շնորհավորական ուղերձին՝ կապված հունիսի 14-ին Իրանի նախագահական ընտրություններում Ռոուհանիի տարած հաղթանակի հետ:

Սերժ Սարգսյանին հղած իր նամակում Ռոուհանին նշել է. «Հուսով ենք, որ Իրանի ու Հայաստանի ձեռնարկած ջանքերը խթան կհանդիսանան բոլոր ուղղություններով երկկողմանի հարաբերությունների զարգացման համար: Մենք Հայաստանի հետ մեր համագործակցությունն ընդլայնելու ենք փոխըմբռնման, վստահության ու փոխադարձ հարգանքի միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930